ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կյանքի կոչվեց ևս մեկ անչափ կարևոր նախաձեռնություն

Հարգելի գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք, որ կյանքի կոչվեց ևս մեկ անչափ կարևոր նախաձեռնություն:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան ԱՄՆ մեր գործընկերների հետ համատեղ կազմակերպեց 12 շաբաթյա խորացված դասընթաց «Կաթվածի ճառագայթային ախտորոշում» թեմայով, որը մեծ քայլ էր ոչ միայն կաթվածի ախտորոշման, այլև ընդհանուր նեյրոռադիոլոգիայի զարգացման հարցում: Մասնակիցները հնարավորություն ունեցան ունկնդրել բարձրակարգ դասախոսություններ, ներկայացնել ու քննարկել բարդ կլինիկական դեպքեր և ծանոթանալ կաթվածի բուժման նորագյուն մեթոդներին:
Դասախոսությունների առյուծի բաժինը մատուցվեց մեր հայրենակից, Պենսիլվանիայի համալսարանի բժշկական դպրոցի ռադիոլոգիայի դասախոս Ալեքսանդր Մամուրյանի կողմից, ում ավանդը մեծ էր տվյալ դասընթացի գիտակրթական հատվածը կազմակերպելու մեջ: Անչափ կարևոր դասախոսությամբ հանդես եկավ նաև Էրեբունի ԲԿ-ի նյարդաբանության ծառայության ղեկավար, ԱԱԻ նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի դոցենտ, Հայաստանի կաթվածի խորհրդի նախագահ Նունե Եղիազարյանը, ով ներկայացրեց մեր երկրում կաթվածի ծրագիրը, բուժման նորագույն մեթոդներն ու դրանց արդյունավետությունը:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում բժիշկ Ալեքսանդր Մամուրյանին բարձրակարգ դասախոսություններ ներկայացնելու և խորհրդատվություն տրամարդրելու համար, ինչպես նաև Պենսիլվանիայի Թոմաս Ջեֆերսոնի անվան համալսարանական հիվանդանոցի օրդինատուրայի ծրագրի ղեկավար, ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչի տեղակալ, դասախոս Լևոն Նազարյանին, Բոստոնի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր, Հայաստանի կաթվածի խորհրդատվական աշխատանքային խմբի նախաձեռնության ղեկավար, Հայաստանի կաթվածի խորհրդի անդամ Վիգեն Բաբիկյանին և գաղափարի համահեղինակներ՝ Ուիգմոր Քլինիքի Ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության ղեկավար, Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի նախագահ Արմայիս Գալումյանին, ԱՄՆ-ում բնակվող բ.գ.թ., դոցենտ, Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գևորգ Յաղջյանին՝ արդյունավետ համագործակցության և աջակցության համար:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան, հավատարիմ մնալով իր առաքելությանը, տեղեկացնում է, որ նմանատիպ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, իսկ, թե Հայաստանի Հանրապետության, թե արտերկրում բնակվող գործընկերներին կոչ է անում ակտիվ կերպով համագործակցել ասոցիացիայի հետ:

Կարդացեք նաև

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...


Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...


«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...


«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտագործնական...


Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար ու գործին նվիրված աշխատակից՝ պացիենտներին հաշվառելու...


Սիրելի հետևորդներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կնքել է համագործակցության համաձայնագիր...


«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատական բուժքույրերի...


Կարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն